Sunday, August 16, 2009

Ադրբեջանը չի ցանկանում ռուս խաղարարների տեսնել

Tert.am. 15-8-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի կարծիքների միջև դեռևս հակասություններ են առկա։ Այս մասին Turan-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հաղորդում է Day.az-ը: «Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է. հայերը պետք է փուլ առ փուլ ազատեն Ղարաբաղի մերձակա «գրավյալ» տարածքները, իսկ փախստականները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը: Դրանից հետո, անցումային ժամանակաշրջանում, պետք է տեղի ունենա Լաչինի և Քելբաջարի շրջանների ազատումը և միաժամանակ միջանցք ձևավորվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Այդ գործընթացները պետք է ուղեկցվեն տարածքների վերականգնողական աշխատանքներով: Այունհետև փախստականները պետք է վերադառնան անմիջապես Լեռնային Ղարաբաղ և այնտեղ խաղաղարար ուժեր տեղակայվեն: 60 հազար ադրբեջանցիներին վերադարձնելուց և 1991թ. իրավիճակը վերականգնելուց հետո կարող է մշակվել Լեռնային Ղարաբաղի առաջին կարգավիճակը: Այդ ամենը կարող է մինչև 10 տարի տևել»,- ասել է նա: Մամեդովի խոսքերով` Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղարարների թվում չպետք է հարևան երկրների զինվորականներ լինեն: «Մեր կարծիքով` լավ կլիներ, եթե խաղաղարարական առաքելությունը ձևավորվեր եվրոպական երկրների և ԱՄՆ-ի Զինված ուժերի ներկայացուցիչներից», - կարծիք է հայտնել ադրբեջանցի չինովնիկը:Մամեդովն ավելացրել է, որ լավ կլիներ, եթե խաղաղարարները տեղակայվեին Լեռնային Ղարաբաղի և հարևան շրջանների շփման գծում:

No comments:

Post a Comment