HayInfo. 21-8-2009- Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Օսմանյան կայսրությանում 1915թ. Ցեղասպանության զոհերի հարազատներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը: Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի` Կալիֆոռնիայի դաշնային 9-րդ վերաքննիչ դատարանը նման վճիռ է կայացրել հետևյալ պատճառաբանությանմբ. հիշյալ օրենքը հակասահմանադրական կերպով միջամտում էր երկրի արտաքին քաղաքականությանը, ,գրում է Այսօրը: «Ամերիկաբնակ հայերի գրեթե կեսն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ հայկական լոբբին բավականին ազդեցիկ է, ինչի արդյունքում էլ Կալիֆոռնիայի դաշնային իշխանություններն ընդունել են 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը և համապատասխան օրենքներ ընդունել»:
No comments:
Post a Comment