Thursday, August 20, 2009

Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրը. նախագահ

Tert.am. 19-8-2009- Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի քրդական խնդիրը, այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Այս մասին հաղորդում է թուրքական ANADOLU գործակալությունը: «Եթե մենք այդ խնդիրն ինքնուրույն չլուծենք, ապա դա մեր փոխարեն ուրիշ մեկը կանի: Իսկ դա կարող է երկրի համար այնքան էլ դրական հետևանքներ չունենալ»,- ասել է Գյուլը և հավելել, որ այդ հարցում հաշվի է առնվելու նաև ընդդիմության կարծիքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ մոտ ապագայում քրդական հարցի կարգավորումը դուրս կգա ակտիվ փուլ:

No comments:

Post a Comment