/PanARMENIAN.Net/ 29.10.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նոր ժամկետն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է վարչապետի մամլո ծառայությունը, Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ դեկտեմբերի 7-ին:
Հանդիպման ժամանակ կքննարկվի հարցերի լայն շրջանակ` իրավիճակն Իրաքում ու Աֆղանստանում, մերձավորարեւելյան կարգավորում եւ իրավիճակը Կովկասում:
Թուրքիայի վարչապետի այցը պետք է կայանար հոկտեմբերի 29-ին, սակայն հետաձգվեց Թուրքական հանրապետության տոնակատարության պատճառով:
No comments:
Post a Comment