Saturday, October 17, 2009

Թուրքիայի խորհրդարանի նախագահ.Հայ-թուրքական արձանագրությունները համահունչ են Թուրքիայի հանրապետության սկզբունքներին

News.am 17-10-2009- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները համարել է համահունչ Թուրքիայի հանրապետության սկզբունքներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber8 կայքէջը։ Թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը այցելել էր Արդվին, տեսնելու այնտեղ կառուցվող ամբարտակը։ Արդվինում պատասխանելով լրագրողների հարցերին՝ թուրքական խորհրդարանի նախագահը անդրադարձել է Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։ «Եթե ապրում եք մի տան մեջ եւ ձեր հարեւանների հետ ունեք խնդիրներ՝ ուրեմն ձեր բնակարանում չի կարող խաղաղություն լինել։ Նույնն էլ եթե մենք մեր տարածաշրջանում խաղաղություն ենք ուզում՝ ստիպված ենք մեր հարեւանների հետ եղած խնդիրները լուծենք։ Թուրքիայի իշխանությունները այսպիսի ճանապարհ են ընտրել։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ իր ընկերները ժամանակին հռչակեցին „Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում“ կարգախոսը։ Ես այժմյան քայլերը համարում եմ համահունչ Թուրքիայի հանրապետության հիմնադրման ժամանակաշրջանի փիլիսոփայությանը։ Թուրքիայի կշիռը տարածաշրջանում եւ աշխարհում ավելանում է։ Սա հպարտության զգացում է առաջացնում»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը։

No comments:

Post a Comment