Saturday, October 31, 2009

Վահան Հովհաննիսյան. «Այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է»

7or.am- 30-10-2009- -Կարծում եմ՝ մինչև ապրիլ Թուրքիայի խորհրդարանում կանդրադառնան արձանագրություններին, և կվավերացնեն դրանք,-կարծիք է հայտնել ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-թե՛ միջազգային իրավագետների կողմից, թե՛ իրենց բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններով ապացուցվեց, որ այս արձանագրություններից հիմնական շահողը թուրքական կողմն է։ Դա նրանք չեն էլ թաքցնում։ Որպես ասվածի ապացույց՝ պարոն Հովհաննիսյանը վկայակոչել է Դավութօղլուի ոգևորություններն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, թե թուրքական կողմը գիտակցում է, որ շահողն իրենք են։ -Թուրքիայի հասարակության մեջ սկսել են հասկանալ, որ այս արձանագրությունների ստորագրումից և վավերացումից շահող կողմն իրենք են։ Մենք ինչո՞ւ պետք է մտածենք, որ նրանց խորհրդարանն այլ տեսակետ կունենա։ Պարզապես նրանք կփորձեն արդեն քամած լիմոնից ևս մի քանի կաթիլ կորզել՝ որպես նախապայման Ղարաբաղի հարցի շուրջ լայն քննարկում ծավալելով,-հավելել է Վահան Հովհաննիսյանը։

No comments:

Post a Comment