News.am. 27-10-2009- Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին կոչ է արել՝ ստորագրված արձանագրությունները շտապ վավերացնել։ Այս մասին հայտնում է թուրքական Stargun կայքէջը։
Լյուքսեմբուրգում կազմակերպված ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության համաժողովի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին, ասել է. «Կոչ ենք անում, որ երկու երկրների խորհրդարանները արագ վավերացնեն արձանագրությունները։ Հարաբերությունների կարգավորումը բոլորի շահերից է բխում»։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կախված են «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զորքերի ետ քաշելուց»։
Tuesday, October 27, 2009
Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին կոչ է անում արագացնել արձանագրությունների վավերացումը
News.am. 27-10-2009- Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին կոչ է արել՝ ստորագրված արձանագրությունները շտապ վավերացնել։ Այս մասին հայտնում է թուրքական Stargun կայքէջը։
Լյուքսեմբուրգում կազմակերպված ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության համաժողովի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին, ասել է. «Կոչ ենք անում, որ երկու երկրների խորհրդարանները արագ վավերացնեն արձանագրությունները։ Հարաբերությունների կարգավորումը բոլորի շահերից է բխում»։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կախված են «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զորքերի ետ քաշելուց»։
No comments:
Post a Comment