Թուրքիայի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքները՝ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով Թուրքիան ցանկանում է ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին նիստին մասնակցում էր նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Ունալ Չևիքյոզը։
Bakililar.AZ-ը
No comments:
Post a Comment