Tert.am. 24-10-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հաղորդագրություն են տարածել, որի համաձայն «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մասնակցել են «ԵԱՀԿ միջնորդական գործունեության» քննարկմանը, որն անցկացվել է հոկտեմբերի 22-23-ին Վիեննայում ԵԱՀԿ հակամարտության կանխարգելման կենտրոնում»։
Ինչպես նշված է ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահ առանձին հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Շվեդիայի և Թուրքիայի ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 25-27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լյուքսեմբուրգում հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն իրենց առաջիկա ուղևորությունը Բաքու և Երևան, որը նախատեսված է նոյեմբերին, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբեր ամսին կայանալիք հանդիպման անցկացումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Sunday, October 25, 2009
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Tert.am. 24-10-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հաղորդագրություն են տարածել, որի համաձայն «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մասնակցել են «ԵԱՀԿ միջնորդական գործունեության» քննարկմանը, որն անցկացվել է հոկտեմբերի 22-23-ին Վիեննայում ԵԱՀԿ հակամարտության կանխարգելման կենտրոնում»։
Ինչպես նշված է ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահ առանձին հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Շվեդիայի և Թուրքիայի ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 25-27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լյուքսեմբուրգում հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն իրենց առաջիկա ուղևորությունը Բաքու և Երևան, որը նախատեսված է նոյեմբերին, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբեր ամսին կայանալիք հանդիպման անցկացումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
No comments:
Post a Comment