News.am. 22-10-2009- Թուրքիան պաշտոնական միջնորդների հետ միասին՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, միջնորդի դեր է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսոում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի միջազգային հարցերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։
Ըստ նրա, Անկարայի նման ակնհայտ ներգրավվածություն չէր եղել հակամարտության ողջ պատմության ընթացքում։ «Թուրքերը քիչ էին խոսում Ղարաբաղի մասին, իսկ այսօր Անկարան այդ հարցը քննարկում է բոլորի, այդ թվում եւ գերտերությունների ղեկավարների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ հայկական կողմն է նրան այդ հնարավորությունն ընձեռել"։
Ըստ Կարապետյանի, դա տեղի է ունեցել հայ-թուրքական բանակցությունների աշխուժացումից հետո, իսկ ավելի ստույգ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտնի հայտարարությունից հետո, երբ նա համաձայնեց պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ այն ժամանակ Անկարան օգտվեց այդ առիթից, եւ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն օգտագործում է Ղարաբաղի հարցի լուծման համար։
Մեկնաբանելով այն փաստը, թե հայկական կողմը շարունակում է պնդել, որ Երեւանի ու Անկարայի կողմից ստորագրված արձանագրությունները չեն պարունակում դրույթներ, որոնք ցույց կտային այդ երկու գործընթացների միջեւ կապը, Կարապետյանը հայտարարել է, թե պարտադիր չէ, որ այնտեղ ուղղակիորեն նշվի այդ մասին։ Ըստ նրա, բավական է լսել այն, ինչի մասին խոսում են Թուրքիայի պաշտոնյաները, իսկ նրանք խոսում են Ղարաբաղի մասին։
Saturday, October 24, 2009
Վլադիմիր Կարապետյան. Թուրքիան ղարաբաղյան կարգավորման միջնորդ է դարձել

No comments:
Post a Comment