Saturday, October 17, 2009

Ալիեվը համոզված է` Հայաստանը չի կարող դուրս գալ «մեկուսացումից»

Panorama.amղ 17-10-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երեկ երկրի կառավարության հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանը նախ և առաջ պետք է լուծի իր տարածքային խնդիրները, մինչև Թուրքիայի հետ սահման բացելը և տարածաջրջանային որևէ նախագծի մասնակցելը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Նկատենք, որ Հայաստանը և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, սակայն արձանագրությունները դեռևս պետք է հաստատվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Ալիևը հայտարարել է նաև, որ մինչև չլուծվի Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կլինի ընդդեմ Ադրբեջանի շահերի: «Ադրբեջանի աճող միջազգային դերակատարությունը թույլ չի տա Հայաստանին դուրս գալ մեկուսացումից: Առանց Ադրբեջանի մասնակցության, որևէ տարածաշրջանային նախագիծ չի կարող իրականացվել,» հայտարարել է Ալիևը:

No comments:

Post a Comment