Saturday, October 31, 2009

Կիպրոսի նախագահ. Թուրքիայի քաղաքականությունը հիշեցնում է հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը

News.am 30-10-2009- Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը հիշեցնում է հիտլերական Գերմանիայի քաղաքականությանը: Այդ մասին, հոկտեմբերի 29-ին, բրիտանական «The Guardian» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը՝ ինքնակոչ Հարավային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մահմեդ Ալի Թալեաթի հետ հանդիպման ժամանակ: «Ես Թուրքիան չեմ համեմատում ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց խելամիտ չէ ասել` Թուրքիայի առջեւ պահանջներ մի դրեք, նա կարող է զայրանալ: Գոյություն ունեն օրենքներ, որոնցով Թուրքիան չի առաջնորդվում.. Դա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակը, երբ հանգստացնում էին Հիտլերին, որպեսզի նա չդառնա ավելի ագրեսիվ: Ֆաշիզմը մնում է ֆաշիզմ, իսկ Հիտլերը մնում է Հիտլեր»,-հայտարարել է Քրիստոֆիասը: Նրա խոսքով` Եվրամիությունը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա Թուրքիային իրեն պահանջներ ներկայացնել: Շոշափելով կիպրոսյան խնդիրները, Դիմիտրիս Քրիստոֆիասը նշել է, որ իրենց եւ թուրքերի միջեւ շատ տարաձայնություններ կան` կապված այդ հարցի հետ: Ընդ որում, թուրքական կառավարությունում առաջացած լճացման մեղքի բաժնի մեծ մասը Կիպրոսի նախագահը դրեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ."Մենք համաձայն չենք Էրդողանի եւ ոչ մի խոսքին"։ Մեծամասամբ Կիպրոսի հետ բանակցություններից է կախված Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը։ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ բարդ բանակցություները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ սառեցվել էին անդամակցությանը Կիպրոսի հունական հատվածի դեմ լինելու պատճառով, հիշեցնում է «The Guardian»-ը։

No comments:

Post a Comment