Tert.am. 26-10-2009- Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մուրատ Մերկանը և խորհրդարանականներից կազմված պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, թուրք խորհրդականները պաշտոնական հանդիպումներ կունենան Ադրբեջանում: Նրանց կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Թուրքական պատվիրակության անդամները կհանդիպեն նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Էսեդովի հետ:
No comments:
Post a Comment