Wednesday, November 4, 2009

ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 4-11-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև ստեղծվելիք հնարավոր միջկառավարական հանձնաժողովում կա նաև գիտության ու կրթության հանձնաժողով: Մեծ հաճույքով կմասնակցեի դրա աշխատանքներին, եթե հրավեր լիներ, ասել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքով, ներկայում շատ խնդիրներ կան Թուրքիայի գիտական կենտրոնների հետ համագործակցելու գործում: Թուրքիան ունի բավականաչափ ուժեղ գիտությունների ակադեմիա և գիտական հետազոտությունների շատ բարձր մակարդակ: Ընդհանարապես Թուրքիայի գիտական մակարդակի մասին մենք շատ վատ ու հին պատկերացումներ ունենք: Հայ-թուրքական տարբեր մակարդակներով շփումները հանարավորություն կտան շատ խնդիրներ լուծել: Օրինակ, ցեղասպանության մասին թուրքական հասարակությունում ճիշտ պատկերացումներ չկան իրականությունը խեղաթյուրելու պատճառով: Եթե սահմանը բացվի և շփումներն ակտիվանան, թուրք հասարակությունը կհասկանա իրականում ինչ է եղել: Պատմական հանձնաժողովը կարող է պատմության բազմաթիվ հարցեր քննարկել, բայց այդ հանձնաժողովում ցեղասպանության հարցը երբեք չպետք է քննարկվի: Եթե Թուրքիայի կողմից առաջարկ լինի ցեղասպանության հարցի քննարկման վերաբերյալ, մենք պետք է հրաժարվենք այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

No comments:

Post a Comment