News.am.3-11-2009- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանել է թուրքական «Սաբահ» թերթի հոդվածը։
Մեկնաբանության մեջ ասվում է. «Թուրքական ժողովրդական առածն ասում է. „Դժոխք գնացողը ընկեր է փնտրում իր հետ տանելու“։ Ադրբեջանի համար այդ ընկերը վաղուց գտնվել է Թուրքիայի տեսքով, որոնց հարաբերությունների առանցքը ոչ թե „Մեկ ազգ, երկու պետություն“ սկզբունքի իրականացումն է, կամ էլ թե անկաշառ եւ հավերժական ընկերությունը, այլ հայատյացությունը, մասնավորապես՝ պաթոլոգիական ջղաձգումները՝ իջեցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկանիշը: Այս տեսանկյունից ամենեւին էլ պատահական չէ ոմն Նազիլ Յըլդրջակի հոդվածը՝ տպագրված այս տարվա հոկտեմբերի 20-ին, թուրքական „Սաբահ“ թերթում։ Հոդվածը կարդալիս պարզ է դառնում, որ 11-րդ դարից մինչեւ 1800 թթ, Ղարաբաղը գտնվել է թուրքական տիրապետության ներքո։ Թեեւ հոդվածում անհարկի ձեւով նշվում է, որ „Թայիփ Էրդողանը հիանալի հիշողություն ունի“, սակայն թերթի հիշողությունը կասկածի տեղիք է տալիս: Այլապես այնտեղ կնշեին, թե 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարը Ղարաբաղում եւ նրա մերձակա բնակավայրերում քանի անգամ են թալանվել իրենց նախորդները, եւ մահից մազապուրծ լինելով` առանց հետ նայելու փախել են:
Այն, որ Ադրբեջանը մեծ փորձ ունի պատմական փաստերը եւ իրադարձությունները խեղաթյուրելու գործում, բոլորին հայտնի իրողություն է: Եվ ահա, Ադրբեջանին սփոփելու համար՝ թուրքական „Սաբահը“, առաջ անցնելով իր կրտսեր եղբորից, հիանալի օրինակ է ցույց տալիս կեղծիքներ տարածելու, ապակողմնորոշելու եւ իր ընթերցողներին շփոթեցնելու հարցում: Թերթի խմբագրությունը երեւի հիանալի գիտի, որ իրենց ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առընչվող պատմական փաստերից: Այնպես որ նրանց համար կարելի է գրել ցանկացած անհեթհեթություն, այ, օրինակ ապատեղակատվություն այն մասին, որ Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանական կայսրության կազմում եւ երբ մտել է Ռուսաստանի կազմի մեջ,Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը թուրքեր են եղել:
„Սաբահ“ պարբերականի գերաճած երեւակայությունը սահմաններ չունի: Առաջ անցնելով ադրբեջանական ԶԼՄ-ներից նաեւ այս հարցում՝ պարբերականը մեղադրում է Ռուսաստանին, որ իբրեւ թե վերջինս անցած դարերում դուրս է բերել թուրքական բնակչությանը Ղարաբաղի տարածքից՝ փոխարենն այնտեղ հայերին բնակեցնելով: Բարեբախտաբար այդ պարբերականը չի տեղեկացնում այն մասին, թե որ մոլորակից են հայերը եկել: Եթե իմանար, անշուշտ կգրեր այդ մասին: Գրչի թեթեւ շարժումով թերթը եռապատկում է ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի փախստականների թիվը եւ հասցնում այն գրեթե կես միլիոնի: Ավելին` պարզվում է, որ հին ձեռագրերը, որոնք պահվում են Շուշիի թանգարանում, գողացվել են հայերի կողմից: Թերթը ավելորդ է համարել գրել, թե հին ժամանակներում ո՞ր լեզվով եւ ինչի՞ մասին են գրել այդ գիր չունեցող քոչվոր ցեղերը (ներկայիս ադրբեջանցիները):
Թերթը լռություն է պահպանում նաեւ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ տասնյակ այլ բնակավայրերում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված գազանությունների մասին։ Դրա փոխարեն նա իր սուրբ պարտքն է համարում շոշափել Խոջալուի դեպքերը՝ ավելացնելով սպանվածների ու վիրավորների թիվը եւ հայերին իբրեւ հրեշ ներկայացնելով։ „Սաբահ“ թերթից ղարաբաղյան իրադարձությունների մասին ճիշտ տեղեկություններ ստանալու ակնկալիք, անկասկած, չկա։ Նա չի կարող հաստատել, որ ռազմական գործողությունների տարածքներն անվտանգ կերպով լքելու համար հայերը Խոջալուի խաղաղ բնակիչներին հատուկ միջանցք էին տրամադրել եւ այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե Խոջալուի տարածքում, այլ Աղդամի մոտակայքում, որը գտնվում էր ադբեջանական զինված ուժերի հսկողության ներքո։ Որտեղի՞ց հայերը պետք է իմանային, որ հանուն իշխանությունների փոփոխման՝ Ազգային ճակատի արկածախնդիրները ընդունակ են կրակ բացել սեփական ժողովրդի վրա եւ սպանել անզեն եւ անօգնական մարդկանց։ Հավանաբար Ազգային ճակատի „տաք գլուխները“ իշխանության հասնելու այլընտրանքային ճանապարհ չունեին. նրանք սկզբից պետք է մեղադրեին հայերին, իսկ հետո իշխանություններին, որ նրանք անտարբեր են եղել ադրբեջանցի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում։ Ի վերջո, ադրբեջանցիները այսպես կոչված „Խոջալուի ցեղասպանության“ մասին ստով են լցրել ինտերնետը, եւ գլխավոր կազմակերպիչն այստեղ Հեյդար Ալիեւի անվան պետական հիմնադրամն է, որը գույները խտացնելու համար չի խնայում ոչինչ՝ ընդհուպ Կոսովոյում սպանվածների մարմիններով նկարները ներկայացնելով իբրեւ Խոջալուի ողբերգության զոհերի նկարներ։
Երեւում է՝ „Սաբահ“ թերթը ծերունական մարազմով է վարակվել ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Այլապես նա փոքրիկ մեջբերում կաներ Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովի խոսքերից։ Ամեն դեպքում, պետք է արժանին մատուցել Ադրբեջանի Ազգային ճակատին, ով ամեն ինչ հաշվարկել էր ոսկերչի ճշգրտությամբ։ Այս ամենի շուրջ եւս „Սաբահը“ գիտակցաբար լռություն է պահպանում՝ գրելով. „Հնարավոր է՝ Թուրքիայի հանրային հեռուստաընկերությունը սկսի Ղարաբաղի գրավման եւ Խոջալուի դեպքերի մասին հեռուստասերիալ ցուցադրել“։
Իհարկե, հայտարարությամբ հանդես գալը մեղք չէ։ Մեղքը իրականությունն աղավաղելն է։ Չեմ կարծում, որ „Սաբահ“ թերթին երբեւէ կհաջողվի իր մեղքերի թողությունը ստանալ։ Բայց, ամեն դեպքում, պետք է ձգտել դրան՝ գոնե հանուն ինքնամաքրման։ Իսկ գուցե Թուրքիայի հանրային հեռուստաընկերությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել 1915թ. իրադարձությունների մասի՞ն։ Կհամարձակվի՞ „Սաբահը“ երբեւէ հանդես գալ նմանօրինակ առաջարկությամբ։
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հանդեպ ունեցած Թուրքիայի դիրքորոշմանը, ապա դրան ԼՂՀ-ում, մեղմ ասած, վերաբերում են սառն անտարբերությամբ»։
Wednesday, November 4, 2009
Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դիրքորոշմանը «սառը անտարբերությամբ են վերաբերվում»

No comments:
Post a Comment