Wednesday, November 4, 2009

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարդ բնույթը չի ազդել Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության վրա

Tert.am. 4-11-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարդ բնույթը նախկինում «լուրջ խոչընդոտներ» չեն հանդիսացել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զագացման համար: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: «Հայաստանը սկսած 1994թ. հանդիսանում է «Գործընկերությունը հանուն խաղաղության» ծրագրի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ կայուն զարգացում են ապրում: Այնպես որ, չեմ կարծում, թե ուղիղ կապ կա այս երկու գործընթացների միջև»,- նշել է նա: Բացի այդ, Ռասմուսենը հայտարարել է, որ հարաբերությունների զարգացման ջանքերը, որոնք ներկա պահին գործադրում են Հայաստանը և Թուրքիան, կարող են միայն դրական ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

No comments:

Post a Comment