Sunday, December 13, 2009

Ամուսնանալու կոնկրետ տարիք` ըստ մասնագետի

Report.am. 12-12-2009- Սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը խորհուրդ է տալիս հայ աղջիկներին ամուսնանալ 21-22, հայ տղաներին` 24-26 տարեկանում. «Այս տարիքում երիտասարդներն ավելի առողջ են և ավելի առողջ սերունդ կտան, քան 15 կամ 30 տարկանում ամուսնանալու դեպքում»,- նշեց սեքսապաթոլոգը։ Մարատ Զաքարյանը առաջարկում է սեռական դաստիարակության հարցը բարձրացնել կառավարական մակարդակով: Որպես առաջնահերթություն նա hամարում է դպրոցների կենսաբանության ուսուցիչներին վերապատրաստել և նրանց փոխանցել սեքսալոգիական և հոգեթերապիական գիտելիքներ: Ըստ մասնագետի` ոչ ճիշտ սեռական դաստիարակությունն ազդում է երեխայի հետագա զարգացման վրա, ի հայտ բերում ոչ միայն հոգեբանական խնդիրներ, այլև սեռական շեղումներ:

No comments:

Post a Comment