ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տվել ANS հեռուստաալիքին եւ հայտարարել, թե ինքը ամերիկացիներին հենց սկզբից ասում է՝ եթե դուք չկարգավորեք ղարաբաղյան խնդիրը, չեք կարգավորի նաեւ հայ-թուրքական հարաբերությունը:
Նա ասել է, որ եթե միջնորդ երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստանը ու Ֆրանսիան ավելի շատ ջանքեր գործադրեն, հարցը կլուծվի: Էրդողանն ասել է, թե ինքը Օբամային ու Մեդվեդեւին ասել է այդ մասին, եւ նրանք խոստացել են արագացնել կարգավորման գործընթացը:
No comments:
Post a Comment