Wednesday, December 9, 2009

ԼՂՀ կառավարությունը խթանում է ծնելիությունը

News.am. 8-12-2009- ԼՂՀ կառավարությունը շարունակում է ծնելիության բարձրացմանը նպաստող ծրագրի իրականացումը։ Ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի անվամբ հանրապետության գլխավոր դրամատանը՝ «Արցախբանկում», նպատակային ավանդ է բացվում։ Ավանդը գործում են մինչեւ երեխայի 18 տարին լրանալը։ Վեցերորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունն ընտանիքին բնակարան է տրամադրում։ Ծնված առաջին երեխայի համար տրվում է 100 հազար դրամ միանվագ նպաստ, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ եկող տարվանից ընտանիքներին կտրվի 200 հազար դրամ։ 2008թ. հունվարից բոլոր նորապսակ զույգերին 300 հազարական դրամ օգնություն է տրամադրվում։

No comments:

Post a Comment