Saturday, December 12, 2009

Առաջիկայում կողմերը կստանան Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակը. ՌԴ ԱԳՆ

Tert.am. 11-12-2009- Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնության գալու հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նա հայտարարել է, որ, հաշվի առնելով հակամարտող կողմերի` վեջին երկու տարիների ընթացքում անցկացրած քննարկումները, ՄԽ համանախագահները մշակել են Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակ, որը կողմերին կտրամադրվի մոտ ժամանակներս: «Եթե շարունակվի բանակցային գործընթացի դրական դինամիկան, որին կողմերը հասել են ընթացիկ տարվա մեջ, երբ տեղի են ունեցել Սարգսյանի և Ալիևի 6 հանդիպումներ՝ չհաշված Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ 3 եռակողմ հանդիպումները, ապա բոլոր հիմքերը կան հուսալու, որ հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցումը և դրանց հիման վրա խաղաղ կարգավորման տեքստի մշակումը վերջապես տեղի կունենա»,- նշել է Նեստերենկոն: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե Բաքուն դժգոհ է Մինսկի խմբի գործունեությունից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսական կողմը որևէ արձագանք չի ստացել Ադրբեջանի ղեկավարությունից, որում արտահայտված կլինի նրանց դժգոհությունը ԵԱՀԿ ՄԽ գործողությունների և համանախագահների կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ: Իսկ ահա միջնորդական ջանքերի վերաբերյալ գոհունակություն եղել է` և ոչ մեկ անգամ»:

No comments:

Post a Comment