Thursday, December 10, 2009

Թուրքիայի վարչապետը ղարաբաղյան հակամարտությունը նորից կապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ

/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Զարգացման եւ արդարության կուսակցությունը չի սատարի Արձանագրությունների վավերացումը այնքան ժամանակ մինչեւ որ չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը: «Եթե մենք Արձանագրությունները խորհրդարան ներկայացնենք,ներկայիս պայմաններում նրանք չեն վավերացվի», - նշել է Թուրքիայի վարչապետը: Միաժամանակ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին օգտագործել իր ազդեցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Արձանագրությունները կվավերացվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո, եւ հայ-թուրքական սահմանը կբացվի», - ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

No comments:

Post a Comment