/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Նախօրեին Փարիզում կայացավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, որոնց թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:
Նիկոլյա Սարկոզին ողջունեց շարունակվող բանակցությունների դրական դինամիկան, ինչի մասին վկայում են այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումները: Ֆրանսիայի ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվել հակամարտության համապարփակ կարգավորման մասին:
No comments:
Post a Comment