Thursday, December 10, 2009
Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ. Կոչ Ֆրանսիայի նախագահին, ԱԳ նախարարին…
Panorama.am. 10-12-2009- «Լրոգրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը նամակներով դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, ԱԳ նախարար Բեռնար Քուշներին, պառլամենտի ղեկավար Բեռնար Ակոերային և Սենատի ղեկավար Ժերար Լարշերին` կոչ անելով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներում բարձրացնել բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլլի ազատ արձակման հիմնահարցերը: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպության ղեկավարը «Թուրան» լրատվականի թղթակցին հայտնել է, որ իրենք նամակում իրենց անհանգստությունն են հայտնել բոլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլի, լրագրողներ Գանիմաթ Զախիդովի և Մուշֆիկ Հուսեյնովի բանտեում գտնվելու փաստի առնչությամբ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նամակում նաև ասված է, ձերբակալված լրագրողները դատապարտվել են խիստ «կասկածելի» հանգամանքներում: Դրանից զատ, նրանցից մի քանիսի առողջական վիճակը, մասնավորապես Մուշֆիկ Հուսեյոնվինը, լուրջ ահազանգ է հարուցում:
Նամակում նաև նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոստացել, որ լրագրող Էլմար Հուսեյնովի սպանած անձինք կբացահայտվեն, բայց այդ խոստումները չեն անիրագործել:
No comments:
Post a Comment