Wednesday, December 9, 2009

Известия։ Ղարաբաղյան հարցում չի լինելու միակողմանի աջակցություն

Tert.am. 8-12-2009- Ղարաբաղյան հարցում ավելի արմատական դիրքորոշման Բաքվին դրդում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Известия թերթում գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով՝ Երևանի և Անկարայի մերձեցումը զգալիորեն կփոխի Թուրքիայի դերն ամբողջ տարածաշրջանում: «Ադրբեջանի մեծ եղբորից և ՆԱՏՕ-ի փոքր եղբորից Անկարան վերածվում է միանգամից կովկասյան մի քանի խաղատախտակների վրա խաղացող խաղորդի»: Այս փոխակերպումը, գրում է հեղինակը, չի կարող չանհանգստացնել Բաքվին, քանի որ Հայաստանի հետ ցամաքային սահմանի թուրքական շրջափակումը ղարաբաղյան հաշտության հաղթաթղերից մեկն էր: Այժմ այդ հաղթաթուղը կարող է ի չիք դառնալ: Ի տարբերություն բալկանյան պատմության՝ այստեղ չի լինի հակամարտող կողմերից մեկին միակողմանի աջակցություն: Կարծիքները կբաժանվեն ոչ թե ՌԴ-ի և Արևմուտքի, այլ Ռուսատսանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Իրանի և Թուրքիայի ներսում: Իսկ ահա ռազմական դժվարությունները կհանգեցնեն ներքաղաքական խնդիրների և Ադրբեջանի ու Հայաստանի ներքին անկայունության: Բացի այդ, ոչ ոք չի ասել, որ հաղթանակից հետո հակառակորդներից մեկը չի դիմի ահաբեկչության, դիվերսիայի, պարտիզանական պայքարի»: Կողմերը, ռուս քաղաքագետի կարծիքով, պետք է հասկանան, որ «ոչ Բաքուն իրավիճակը կվերադարձնի 1991 կամ 1998 թվականներին, ոչ էլ Երևանը կպահպանի 1994թ. իր հարյուրտոկոսանոց հաղթանակը»: «Եվ եթե Ռուսաստանը և Արևմուտքը եվրոպական նոր անվտանգության հիման վրա սկսել են բավական բարդ քննարկումներ, ապա ղարաբաղյան հակամարտությունը հիանալի հնարավորություն է տալիս տարբեր խաղաղարար նախաձեռնություններ իրականացնել»,- եզրափակում է Մարկեդոնովը:

No comments:

Post a Comment