/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային քննադատեց իր ֆրանսիացի պաշտոնակցի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, հաղորդում է իրանական Al-Alem հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
«Իրանը միշտ էլ մտադիր է եղել միջուկային էներգիա ստանալ սեփական կարիքները հոգալու համար, եւ այդ հարցն արտացոլված է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում»,- ասաց Հազային: Նա նշեց նաեւ, որ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը կարող է Միջուկային զենք չտարածելու մասին Պայմանագրի (ՄԶՉՊ) որոշ մասնակից երկրներին հրահրել դուրս գալ դրա կազմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ասել էր, որ իր երկրի կառավարությունը մոտ ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւի նախագիծ կնախապատրաստի:
Saturday, December 12, 2009
Իրանը քննադատեց Ֆրանսիայի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի նկատմամբ
/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային քննադատեց իր ֆրանսիացի պաշտոնակցի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, հաղորդում է իրանական Al-Alem հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
«Իրանը միշտ էլ մտադիր է եղել միջուկային էներգիա ստանալ սեփական կարիքները հոգալու համար, եւ այդ հարցն արտացոլված է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում»,- ասաց Հազային: Նա նշեց նաեւ, որ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը կարող է Միջուկային զենք չտարածելու մասին Պայմանագրի (ՄԶՉՊ) որոշ մասնակից երկրներին հրահրել դուրս գալ դրա կազմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ասել էր, որ իր երկրի կառավարությունը մոտ ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւի նախագիծ կնախապատրաստի:
No comments:
Post a Comment