Tert.am.7-12-2009- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին` Интер հեռուստաալիքով «հակաադրբեջանական» ֆիլմ ցուցադրելու համար, Trend News-ին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Թալյաթ Ալիևը:
Նշենք, որ Ուկրաինական Интер հեռուստաալիքը Euronews-ից հետո պատրաստեց և հեռուստադիտողներին ներկայացրեց Ղարաբաղի մասին ֆիլմ:
«Ադրբեջանի դեսպանատունն այժմ փորձում է կապ հաստատել հեռուստաալիքի հետ, որպեսզի բացատրություններ պահանջի»,- նշել է դեսպանը:
No comments:
Post a Comment