Wednesday, December 9, 2009

Ադրբեջան. Սփյուռքի հետ աշխատանքներին հատկացված գումարները փոշիացվել են

Panorama.am. 9-12-2009- «Ազադլիգ» պարբերականը մեղադրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին և սփյուռքի հետ աշխատանքներ իրականցնող կոմիտեին: Խնդիրն այն է, որ նշյալ կառույցները առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ են մսխել: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես խոսել էր ադրբեջանական սփյուռքի հետ հարաբերությունների որակապես նոր շրջափուլ թևակոխելու անհրաժեշտության մասին: Ալիևը դեռ այդ ժամանակ անդրադարձել էր հայկական Սփյուռքի կողմից իրականցվող լոբիստական աշխատանքներին, դրանց արդյունավետությանը, խոսել ադրբեջանական սփյուռքի ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին: Այդ աշխատանքները մեծ հաշվով դրված են սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող հատուկ կոմիտեի ուսերին, որն իհարկե վերահսկվում է նախագահականից: Վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելու համար պետական բյուջեից մեծ փողեր են հատկացվել: Նշյալ ծրագրերը իրականացնելու համար, ըստ երևույթի, գումարներ են հատկացվել նաև տարբեր հիմնադրամների կողմից: «Ազադլիգ» թերթի համոզմամբ, նշյալ գումարները փոշիացվել են:

No comments:

Post a Comment