«Լրագիր» 10-12-2009- Դեկտեմբերի 10-ին Երեւանում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանին լրագրողները հարց են ուղղել Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպման եւ դրանից Հայաստանի ունեցած սպասելիքների մասին, որ կարող էին լինել հայ-թուրքական հարաբերության գործընթացում առաջընթաց արձանագրելու առումով: Պատասխանելով հարցին, Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը երախտապարտ է բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ պետական գործիչներին, որոնց միջնորդական ջանքի շնորհիվ կարողացել են անցնել հայ-թուրքական կարգավորման առկա ճանապարհը:
“Միեւնույն ժամանակ, այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումն ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը` կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է եւ հրապարակավ, եւ անձնական շփումների ընթացքում: Թուրքիայի` Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահն ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում: Իհարկե, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ որ կարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:
Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից արվող փորձերը: Այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Բայց հիշում եք` ես նաեւ ասել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եւ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին` նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն”, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա կրկնել է, թե Հայաստանը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները: “Դուք գիտեք, որ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադրական դատարան, եւ որ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին որոշում է կայացնելու: Այսինքն, մենք գործընթացը շարունակում ենք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Thursday, December 10, 2009
ՍԱՐԳՍՅԱՆՆ ՕԲԱՄԱՅԻ ՋԱՆՔԻ ՄԱՍԻՆ

No comments:
Post a Comment