News.am 9-12-2009- Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցն իրականում քաղաքական հիմքեր ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց արեւալագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը՝ ավելացնելով, որ թուրքերն ամեն կերպ փորձում են զսպել քրդական տարրի ակտիվացումը, եւ ցանկանում են քրդերին հեռու պահել քաղաքականությունից։ «Թուրքիայի օրենսդրության համաձայն` այդ երկրում արգելվում է ազգային կուսակցության գործունեություն, այնպես որ օրենսդրական հիմքեր կան փակելու համար, բայց քրդական կուսակցության փակման հարցն իրականում քաղաքական նպատակներ է հետապնդում, թուրքերն ուզում են պարզապես զսպել քաղաքականապես ակտիվացած քրդերին»,- նշեց նա՝ հավելելով, որ քրդերի ավելի ակտիվացման դեպքում թուրքերը կկորցնեն վերահսկողությունը քրդական տարրի նկատմամբ։
Գ. Ասատրյանի կարծիքով, կուսակցության փակման դեպքում Թուրքիայի հարավարեւելյան հատվածում հնարավոր է հաճախակիանան քուրդ զինյալների գործողությունները։ «Հայաստանի հետ սահմանակից մասում Թուրքիայում ապրող քրդերը ակտիվ չեն, եւ այս հատվածում իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հնարավոր ակտիվացումը տեղի կունենա Թուրքիայի Իրաքի հետ սահմանակից հատվածում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ քննարկել է «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության հարցը։ Դատարանի վճիռը սպասվում է առաջիկա ուրբաթ։
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Թուրքիան մասնատելուն միտված գործողությունների մեղադրանքով «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամի զրկել քաղաքական գործունեության իրավունքից։
Թուրքիայի խորհրդարանում կուսակցությունը 21 տեղ է զբաղեցնում։ Կուսակցության փակման դեպքում հնարավոր է խորհրդարանական միջանկյալ ընտրություններ անցկացվեն։
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հնարավոր փակման կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Wednesday, December 9, 2009
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցն իրականում քաղաքական հիմքեր ունի

No comments:
Post a Comment