Wednesday, December 9, 2009

Հռոմի պապի վրա մահափորձ կատարած թուրքին ազատ կարձակեն

Aysor.am. 9.12.2009-Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազատ արձակել ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջուին, ով 1981 թ.-ի մայիսի 13-ին մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հանդեպ: Այս մասին հայտնում է Ինֆոքս-ը` վկայակոչելով իսպանական El Pais թերթին: Հիշեցնենք, որ «Գորշ գայլեր» խմբավորման անդամ Մեհմետ Ալի Ագջուն հարձակվել էր Հռոմում Հովհաննես Պողոս II-ի վրա և վիրավորել վերջինիս: Հանցագործը իսկույն ձերբակալվել էր և 19 տարի գտնվում էր ազատազրկման մեջ Իտալիայում: Սակայն Հռոմի պապը նրան ներել էր և խնդրել, որ հանցագործին հանձնեն Թուրքիայի իշխանություններին:

No comments:

Post a Comment