Saturday, December 12, 2009

Ռուսաստանը չի փոխել է իր դիրքորոշումն Իրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ

/PanARMENIAN.Net/ 12.12.2009 - Ռուսաստանի մոտեցումներն Իրանի միջուկային ծրագրի հարցում եւ Թեհրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման հնարավորության վերաբերյալ չեն փոխվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Մեկնաբանելով ՌԴ ղեկավարության վերաբերմունքն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում` Նեստերենկոն ասել է, որ պատժամիջոցների կիրառումը խնդիրների լուծման լավագույն միջոցը չէ: «Պատժամիջոցների լեզուն մեր լեզուն չէ»,-գտնում է նա: «Դա բազմիցս է ասվել մեր ղեկավարության կողմից»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ պետք է կիրառել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ բոլոր ծագող խնդիրների լուծման համար»,-հաղորդում է Iran.ru-ն: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով C-300 համալիրների առաքման հարցին, նշել էր, որ Ռուսաստանը «այդ առումով հավատարիմ է մնում միջազգային կանոններին եւ մենք չենք խախտում դրանք»: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ տարիներ շարունակ համագործակցելով Իրանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, Ռուսաստանը միշտ խստիվ պահպանում էր բոլոր միջազգային պարտավորությունները:

No comments:

Post a Comment