Thursday, January 21, 2010

ANCA. Հայ համայնքը հիասթափված է Բարաք Օբամայից

News.am. 20-1-2010- Միացյալ Նահանգների հայ համայնքն ու Հայ Դատի հանձնախումբը հիասթափված են ԱՄՆ նախագահ Օբամայի վերջին տարվա աշխատանքներից, հատկապես, որ նա չի կատարել իր հստակ խոստումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկամյա պաշտոնավարումը: «Հստակ է, որ Ամերիկայի հայ գաղութն ու Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է նախագահ Օբամայի վերջին տարվա աշխատանքներից, հատկապես որ նա իր հստակ խոստումները՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները զարգացնելու եւ օժանդակությունն ավելացնելու վերաբերյալ, չկատարեց»,- նշեց նա եւ հավելեց. «Հիմա առիթը պիտի լինի մինչեւ ապրիլի 24-ը, որ նա ֆիքսի իր տեսակետները, եւ այս պարագայում ամերիկահայ գաղութը, Հայ Դատի հանձնախումբը պիտի շարունակի իր աշխատանքը ոչ միայն Օբամայի վարչակազմի, այլեւ Կոնգրեսի հետ, որովհետեւ արդեն երկար ժամանակ է անցել, որպեսզի ԱՄՆ ճշտի իր կեցվածքն ու ճանաչի Ցեղասպանությունը»: Անդրադառնալով Մասաչուսեթս նահանգից հանրապետական Սքոթ Բրաունի՝ սենատոր ընտրվելու փաստին՝ Եղիսաբեթ Չուլջյանը նշեց, որ Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է իր աշխատանքը Սքոթ Բրաունի եւ նահանգի տարբեր կոնգրեսականների ու սենատորների հետ: «Նաեւ պիտի նամակներ հղի նախագահ Օբամային, որ նա այս վերջին տարվա ընթացքում դրժել է իր խոստումները եւ ոչ միայն հայկական հարցի առումով, այլ՝ ընդհանրապես: Պիտի այս տեսակի ազդեցություն գործադրի դեմոկրատների վրա»,- ամփոփեց ANCA-ի ներկայացուցիչը:

No comments:

Post a Comment