Monday, January 11, 2010

Սահակակաշվիլին չի պատրաստվում երրորդ անգամ նախագահ դառնալ

News.am. 10-1-2010- Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադրված չէ երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է «Վրաստան Online»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Կոբի Խաբազին։ Տեղեկացնենք, որ վերջին օրերին Վրաստանի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Սահակաշվիլին ցանկանում է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել, որպեսզի երրորդ անգամ առաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար։ Վրաստանի որոշ քաղաքական գործիչների կարծիքով, նախագահական լիազորությունների ավարտից հետո՝ 2013 թվականին, Սահակաշվիլին մտադիր է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը վստահել իր մերձավորներից որեւէ մեկին։

No comments:

Post a Comment