News.am. 8-1-2010- ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ, սակայն բոլ;որ դեպքերում իր զինվորականներին հնարավոր գործողությունների է նախապատրաստում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միասնական կոմիտեի ղեկավար Մայքլ Մուլենը: Նա հայտարարել է. «Մենք ձգտում ենք անել մեզնից կախված ամեն բան, որպեսզի հակամարտությունը դուրս չգա դիվանագիտական բանակցությունների շրջանակներից, սակայն մենք նաեւ հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,-հաղորդում է Мignews-ը:
Մուլենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը որոշակի դժվարություններ ունի ռազմական գործողությունները պլանավորելու հարցում, քանի որ երկիրն առանց այդ էլ ներքաշված է երկու հակամարտությունների մեջ` Իրաքում եւ Աֆղանստանում: Նա կարծիք է հայտնել, որ ցամաքային զորքերի մուտքը Իրանի տարածք քիչ հավանական է:
Friday, January 8, 2010
ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ, բայց…
News.am. 8-1-2010- ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ, սակայն բոլ;որ դեպքերում իր զինվորականներին հնարավոր գործողությունների է նախապատրաստում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միասնական կոմիտեի ղեկավար Մայքլ Մուլենը: Նա հայտարարել է. «Մենք ձգտում ենք անել մեզնից կախված ամեն բան, որպեսզի հակամարտությունը դուրս չգա դիվանագիտական բանակցությունների շրջանակներից, սակայն մենք նաեւ հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,-հաղորդում է Мignews-ը:
Մուլենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը որոշակի դժվարություններ ունի ռազմական գործողությունները պլանավորելու հարցում, քանի որ երկիրն առանց այդ էլ ներքաշված է երկու հակամարտությունների մեջ` Իրաքում եւ Աֆղանստանում: Նա կարծիք է հայտնել, որ ցամաքային զորքերի մուտքը Իրանի տարածք քիչ հավանական է:
No comments:
Post a Comment