Tuesday, January 12, 2010

Իսրայելի ԱԳՆ. Թուրքերն ամենավերջին մարդիկ են, որ կարող են քարոզ կարդալ Իսրայելին

Panorama.am. 12-1-2010- Նախօրեին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը խիստ քննադատություն է հնչեցրել Իսրայելի հասցեին` վերջինիս մեղադրելով Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այդ խոսքերին ի պատասխան` Իսրայելի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Իսրայելը Հըզբոլլահի և Համասի ահաբեկչական հարձակումներից իր քաղաքացիներին պաշտպանելու իրավունք ունի: Իսկ թուրքերն ամենավերջին մարդիկ են, որ կարող են Իսրայել պետությանն ու առհասարակ աշխարհի ամենաբարոյական բանակ համարվող Իսրայելի պաշտպանական ուժերին քարոզ կարդան»: Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքի տեղեկացմամբ` Էրդողանի քննադատությունները Թել Ավիվում որակվել են իբրև «լկտի կշտամբանք»: «Իսրայելը Թուրքիայի հանդեպ հարգալից լինելու, երկու երկրների միջև անխոչընդոտ հարաբերություններ ունենալ համար ջանքեր է գործադրում և համարժեք վերաբերմունքի է սպասում»,- նշված է Իսրայելի արտգործնախարարության հաղորդագրությունում: Տեղեկացվում է նաև, որ հունվարի 17-ին ծրագրված է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այցը Թուրքիա, ինչին, սակայն, ընդդիմանում է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ով դեմ է հանդես եկել այդ այցին և ջանում է անել ամեն հնարավորը` այն խափանելու համար:

No comments:

Post a Comment