Panam.am 11-1-2010- Բուլղարիայի կառավարությունը մեղադրանք է հնչեցրել այդ երկրի թուրք ազգային փոքրամասնության հասցեին: Թուրքական «Ջումհուրրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը «Թուրքերի իրավունքների և ազատությունների շարժման» (DPS) ղեկավար Ահմեթ Դողանին մեղադրել է փետրվար և մարտ ամիսներին սոցիալական բողոքի ակցիաներ նախապատրաստելու մեջ:
Բորիսովն ընդգծել է, որ դա նպատակաուղղված է լինելու ֆինանսական ճգնաժամի ամենածանր այդ ժամանակահատվածում երկիրն ապակայունացնելուն: Այդ մասին նա հայտնել է «bTV»-ի հեռուստաեթերով:
Բուլղարիայի վարչապետի խոսքով` Ահմեթ Դողանը, էթնիկ լարվածություն ստեղծելով, ջանում է բուլղարական իշխանություններին ծանր հարված հասցնել:
No comments:
Post a Comment