-Մեկ անգամ ևս փաստում ենք՝ այն մարտավարությունը, որ որդեգրել են ընդդիմադիր ճամբարի որոշ ներկայացուցիչներ, ի սկզբանե դատապարտված է ձախողման- «7օր»-ի հետ զրույցում խոսելով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու հավելել, թե առկա բռնակալական ռեժիմի պայմաններում ընտրություններին մասնակցելու խնդրով իրենք բազմիցս հայտնել են իրենց տեսակետը։,
-Այս ռեժիմի օրոք մասնակցել ցանկացած ընտրության արկածախնդրություն է, ինչի հետևանքով մեր հայրենակիցները ենթարկվում են բռնության, ծեծի, ապրում հերթական հիասթափությունը,-նկատել է Ժ. Սեֆիլյանը։
No comments:
Post a Comment