Panorama.am. 12-1-2010- «Ես կարծում եմ, որ ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրներում էլ կվավերացվեն», Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է` հայտնի քաղաքագետ, Կարնեգիի կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Մալաշենկոն նշել է, թե գործընթացի շուրջ որոշակի ինտրիգներ կլինեն իհարկե, որում հայտնի չէ, թե ինչպես իրենց կդերսևորեն կողմերը: Այնուամենայնիվ, նա համոզված է, որ երկու երկրների ներկայիս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն:
Քաղաքագետը նշել է, որ վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում ավելի շատ դժվարությունների կհանդիպի, քան թուրքական խորհրդարանում: Չնայած այդ հանգամանքին, նշյալ արձանագրությունները կվավերացվեն` լինի դա առաջին, թե երկրորդ փորձից:
Tuesday, January 12, 2010
Ա. Մալաշենկո .Հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրներում էլ կվավերացվեն
Panorama.am. 12-1-2010- «Ես կարծում եմ, որ ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրներում էլ կվավերացվեն», Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է` հայտնի քաղաքագետ, Կարնեգիի կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Մալաշենկոն նշել է, թե գործընթացի շուրջ որոշակի ինտրիգներ կլինեն իհարկե, որում հայտնի չէ, թե ինչպես իրենց կդերսևորեն կողմերը: Այնուամենայնիվ, նա համոզված է, որ երկու երկրների ներկայիս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն:
Քաղաքագետը նշել է, որ վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում ավելի շատ դժվարությունների կհանդիպի, քան թուրքական խորհրդարանում: Չնայած այդ հանգամանքին, նշյալ արձանագրությունները կվավերացվեն` լինի դա առաջին, թե երկրորդ փորձից:
No comments:
Post a Comment