Aysor.am.9-1-2010- Իսանիան 6 ամսով պաշտոնապես ստանձնեց Եվրամիության նախագահությունը: Մինչ այդ ԵՄ նախագահող երկիր էր Շվեդիան:
Մադրիդի Թագավորական օպերայի թատրոնում կայացած հանդիսավոր արարողությանը Իսպանիայի կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն հայտարարել է, որ իր երկիրը «ջանքեր չի խնայի, որպեսզի պատվով կատարի այդ առաքելությունը»:
Կարևորագույն խնդիրներից նա նշել է տնտեսական ճգնաժամի հաղթահարումը և պայքարը գործազրկության աճի դեմ: Սապատերոն նաև ընդգծել է, որ Իսպանիան, ԵՄ-ի առջև ծագած խնդիրները լուծելիս, սերտորեն կհամագործակցի ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեի, ԵՄ նախագահահող Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի և այլ եվրոպական կառույցների ղեկավարների հետ:
No comments:
Post a Comment