Monday, January 11, 2010

Վլ. Ժիրինովսկի. Ռուսատանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Panam.am 11-1-2010- Եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, Ռուսաստանը պետք է ճանաչի այն: Լատիշական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Պետական դումայի փոխխոսնակ, Ռուսատանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Մերձդնեստրի հանրապետությանը և արդյոք հնարավո՞ր է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի օրինակով այդ չճանաչված երկիրը ևս ճանաչվի Մոսկվայի կողմից, Վլադիմիր Ժիրինովսկին պատասխանել է. «Իհարկե: Եվ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է իր բանակն ուղարկել ինչ-որ տեղ: Դա Ռումինիան կսադրի: Ռումինացիները տաք ժողովուրդ են: Ռուսաստանը կոչ արեց ճանաչել բոլոր այն տարածքները, որոնք չեն ցանկանում լինել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կազմում: Ռուսաստանը 16 տարի է` կոչ է անում ճանաչել Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին` ՌԴ Պետդումայի փոխխոսնակը մասնավորապես ասել է. «Եթե Լեռնային Ղարաբաղն ինքը հռչակի իր անկախությունը, ապա, կարծում եմ, Ռուսաստանը պետք է ճանաչի այն: Ես դեմ չեմ ոչ հայերին, ոչ ադրբեջանցիներին, բայց նրանք երբեք չենք կարող համաձայնության գալ Լեռնային Ղարբաղի հարցում: Այնպես, ինչպես վրացիները չեն կարող համաձայնության գալ աբխազների հետ: Արաբները չեն կարող համաձայնության գալ հրեաների հետ: Քրդերն ու թուրքերն էլ երբեք չեն կարող համաձայնության գալ»: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեփական անկախությունը հռչակել է դեռևս նախորդ դարի 90-ականների սկզբին: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվում է Լեռնային Ղարբաղի Հանրապետությունը: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում կայացած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 99,89 %-ը կողմ է արտահայտվել երկրի անկախությանը: Այս փաստին հետևում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան` էթնիկ զտումների ուղեկցությամբ: Սակայն սեփական ազատության համար մարտում արցախահայերը առավելության են հասնում ադրբեջանական զինուժի նկատմամբ և հակառակորդին ստիպում հրադադար հաստատել: 1994 թվականի հրադադարից հետո բանակցություններ են ընթանում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

No comments:

Post a Comment