News.am. 11-1-2010- Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի է ավարտել հանդիպումը Ռուսաստանի հավաքականի հետ: Լեւոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վլադիմիր Մալախովի հետ:
Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել Եվգենի Տոմաշեւսկուց: Մյուս խաղերում Հնդկաստանը 2,5-1,5 հաշվով հաղթանակ է տարել Եգիպտոսի, Թուրքիան՝ Իսրայելի, Միացյալ Նահանգները՝ Հունաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի հավաքականը հաղթել է Բրազիլիային 3,5-0,5 հաշվով:
Այսպիսով, 7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով Հնդկաստանի հետ բաժանում է 4-5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորում է ԱՄՆ-ը, որին 17,5 միավորով հաջորդում է Ռուսաստանը: Ադրբեջանի հավաքականը 17 միավորով 3-րդն է:
Հունվարի 12-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է առաջատրի՝ Միացյալ Նահանգների հետ:
Tuesday, January 12, 2010
Հայաստանի հավաքականը ոչ ոքի է ավարտել հանդիպումը Ռուսաստանի հետ

No comments:
Post a Comment