Tert.am.5-1-2010- Թուրքիայում ռազմական հեղաշրջում չի կարող լինել։ CNN Türk-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը:
Նրա խոսքով՝ արտասահմանյան որոշ ուժերի ձեռնտու է ռազմական հեղաշրջումը Թուրքիայում, սակայն «այդ հնարավորության մասին միտքն անգամ թուրքական բանակի նկատմամբ հարգանքի բացակայության դրսևորւմ կլիներ».
Գյուլը նաև նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունն ամրապնդվում է ամեն օր: Նրա խոսքով՝ Անկարան կշիռ ունի տարածաշրջանում, իսկ բանակի և իշխանության միջև, ըստ նրա, որևէ տարաձայնություն չկա:
No comments:
Post a Comment