Tuesday, January 12, 2010

Ռուսաստանի համար Հայաստանն այժմ կարևոր չէ, կարևոր է Թուրքիան. Ալեքսանդր Ռար

Tert.am. 12-1-2010- Էներգետիկ հարցերի և ԱՊՀ երկրների գծով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը 1news.az-ին տված հարցազրույցում, զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի վարչապետի մոսկովյան և Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան այցերի միջև, նշել է, որ ներկայում Հարավային Կովկասի և Սևծովյան ուղղությամբ շատ լուրջ և դինամիկ քաղաքականություն է տարվում։ «Սակայն խնդիրը միայն Լեռնային Ղարաբաղը չէ։ Ես կասեի, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղն այս առումով երկրորդական թեմա է։ Գլխավոր թեման էներգետիկ հոսքերի նկատմամբ վերահսկողության համար կոշտ մրցակցային պայքարն է։ Այս մրցակցությանը շատ խաղորդներ են մասնակցում։ Այդ պատճառով Ռուսաստանը այժմ փորձում է սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի գազը Եվրոպա մատակարարվի ոչ թե Ուկրաինայի, այլ Թուրքիայի տարածքով»,- նշել է եվրոպացի փորձագետը։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Ռարը, այս հարցում Ռուսաստանը մեծ հույսեր է կապում պաշտոնական Անկարայի հետ։ «Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի երևանյան այցի նպատակին, ապա նա առաջնորդվելու է հենց այդ քաղաքականությունը սատարելու նկատառումով։ Ռուսաստանի համար Հայաստանն այժմ կարևոր չէ, նրա համար կարևոր է Թուրքիան»,- եզրափակել է եվրոպացի փորձագետը։

No comments:

Post a Comment