Aysor.am.20-1-2010- Երկկողմ հարաբերությունները կարգավորելու շրջանակներում նախապայաններ առաջ քաշելու Թուրքիայի մոտեցումը թույլ է տալիս Հայաստանին էլ ավելի կարծրացնել իր դիրքրորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
«Թուրքիայի կողմից դա սխալ ռազմավարական քայլ է: Պատմական փորձը վկայում է, որ այն ձախողվելու է»,- ասաց նա և հավելեց, որ 1994 թվականի Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն աշխուժացել էր համապարփակ համաձայնագրի կետերի շուրջ, Թուրքիան աննախադեպ ապակառուցողական ակտիվացում ցուցաբերեց, որի արդյունքում գործընթացը ձախողվեց: Ըստ բանախոսի, այսօր էլ Թուրքիան շարունակում է իր այդ ուղեգիծը:
«Որևէ ուժ չի կարող պարտադրել Հայաստանի Հանրապետությանը միակողմանի զիջումների գնալ` Հայաստանի ազգային, պետական և կենսական նշանակություն ունեցող այնպիսի հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հիմնահարցն է», - շեշտեց նա:
Խ.Գալստյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հիմնահարցի հետ:
«Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու հայկական դիրքորոշումը, որ առանքին վերձրած այդ երկու գործընթացներն այնքան բարդ են, որ ուղղակի հրաշք է պետք դրանք փոխկապակցելու համար, որպեսզի երկուսից էլ դուրս գալ դրական արդյունքներով: Դա սխալ է զուտ տեսական և ռազմավարական առումով, ինչը և մատնանշեց Վլադիմիր Պուտինը»,- նշեց բանախոսը:
Wednesday, January 20, 2010
Որևէ ուժ չի կարող պարտադրել Հայաստանին միակողմանի զիջումների գնալ

No comments:
Post a Comment