Tert.am. 13-1-2010- Ամերիկյան Exxon Mobil ընկերությունը մտադիր է բրազիլական Petrobras և թուրքական TPAO ընկերությունների հետ մասնակցել Սև ծովում նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ Սև ծովի թուրքական հատվածում կյուրացվի շուրջ 3 մլն հեկտար տարածք: Ըստ ծրագրի` նախագծի 50%-ը պատկանելու է թուրքական կողմին, իսկ մնացած 50%-ը` ամերիկյան և բրազիլական ընկերություններին հավասարաչափ: Թուրքական կողմի գնահատականներով` հանքավայրերում առկա են ավելի քան 10 մլրդ բարել նավթի (ներկա գներով` շուրջ 800 մլրդ դոլար) և 1.5 տրլն խ/մ գազի պաշարներ (ներկա գներով` շուրջ 300-400 մլրդ դոլար):
Նախագիծը դեռևս պետք է արժանանա թուրքական կառավարության հավանությանը: Ավելի վաղ բրազիլական Petrobras ընկերությունը հայտարարել էր, որ 2009-2010թթ. ժամանակահատվածում 300մլն դոլարի ներդրումներ է պատրաստվում անել Սև ծովի աշխատանքներում:
Wednesday, January 13, 2010
Նավթի ու գազի հսկայական պաշարներ Սև ծովի թուրքական հատվածում
Tert.am. 13-1-2010- Ամերիկյան Exxon Mobil ընկերությունը մտադիր է բրազիլական Petrobras և թուրքական TPAO ընկերությունների հետ մասնակցել Սև ծովում նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ Սև ծովի թուրքական հատվածում կյուրացվի շուրջ 3 մլն հեկտար տարածք: Ըստ ծրագրի` նախագծի 50%-ը պատկանելու է թուրքական կողմին, իսկ մնացած 50%-ը` ամերիկյան և բրազիլական ընկերություններին հավասարաչափ: Թուրքական կողմի գնահատականներով` հանքավայրերում առկա են ավելի քան 10 մլրդ բարել նավթի (ներկա գներով` շուրջ 800 մլրդ դոլար) և 1.5 տրլն խ/մ գազի պաշարներ (ներկա գներով` շուրջ 300-400 մլրդ դոլար):
Նախագիծը դեռևս պետք է արժանանա թուրքական կառավարության հավանությանը: Ավելի վաղ բրազիլական Petrobras ընկերությունը հայտարարել էր, որ 2009-2010թթ. ժամանակահատվածում 300մլն դոլարի ներդրումներ է պատրաստվում անել Սև ծովի աշխատանքներում:
No comments:
Post a Comment