News.am. 9-1-2009- Իտալական օրաթերթերից՝ II Manifesto-ն հունվարի 9-ից կտպագրի Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրապարակումները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Իտալիայի կոմունիստների ամենակարեւոր լրատվական միջոցներից մեկի՝ II Manifesto-ի հայտարարության համաձայն՝ Աբդուլահ Օջալանը սկսելու է գրել իրենց թերթի համար։ Օջալանը, բացի քրդական հարցի կարգավորման փնտրտուքից, կզբաղվի նաեւ այլ խնդիրների քննարկմամբ։
Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը 1999 թվականից ցմահ բանտարկված է Իմրալի կղզու բանտում։ Նա դատապարտվել է, թուրքական դատարանի բնորոշմամբ, տասնյակ սպանությունների եւ պայթյունների հետ կապ ունենալու մեղադրանքով։
Saturday, January 9, 2010
Իտալական հանրահայտ թերթը կտպագրի ցմահ բանտարկված քուրդ առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրապարակումները
News.am. 9-1-2009- Իտալական օրաթերթերից՝ II Manifesto-ն հունվարի 9-ից կտպագրի Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրապարակումները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Իտալիայի կոմունիստների ամենակարեւոր լրատվական միջոցներից մեկի՝ II Manifesto-ի հայտարարության համաձայն՝ Աբդուլահ Օջալանը սկսելու է գրել իրենց թերթի համար։ Օջալանը, բացի քրդական հարցի կարգավորման փնտրտուքից, կզբաղվի նաեւ այլ խնդիրների քննարկմամբ։
Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը 1999 թվականից ցմահ բանտարկված է Իմրալի կղզու բանտում։ Նա դատապարտվել է, թուրքական դատարանի բնորոշմամբ, տասնյակ սպանությունների եւ պայթյունների հետ կապ ունենալու մեղադրանքով։
No comments:
Post a Comment