Wednesday, January 13, 2010

ՕԵԿ-ը խորհրդարանում կողմ է քվեարկելու հայ-թուրքական արձանագրություններին

News.am. 12-1-2010- «Օրինաց Երկիր» կուսակցությունը դրական է գնահատում երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայաստանի խորհրդարանում վավերացման գործընթացի ժամանակ կողմ է քվեարկելու դրանց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը: «Հայաստանը պետք է բաց սահմաններ ունենա հարեւան երկրների հետ: Այդ արձանագրություններում ոչ մի նախապայման չկա: Միանշանակ, հարցը վերաբերում է հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Մնացած հարցերը, ժամանակը կգա, կքննարկվեն»,- նշեց ՕԵԿ խմբակցության քարտուղարն ու հավելեց, «Պետք է հետեւենք, որ մեր ազգային հարցերը պաշտպանենք, կարողանանք մեր հարցերը ճիշտ դնել: Արձանագրությունները վերաբերում են երկու կոնկրետ հարցի, որոնց լուծումը մենք Հայաստանի համար անհրաժեշտ ենք համարում»: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները, եւ դրանք պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում:

No comments:

Post a Comment