News.am. 12-1-2010-«Արդեն ոչ ոքի համար զարմանալի չէ, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում է միջազգային ասպարեզում` միջազգային կառույցների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի մոսկովյան այցելության ժամանակ Ղարաբաղի հարցը վերջինը չի լինելու»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելեց. «Ես կարծում եմ, որ Սերգեյ Լավրովի այցելությունը Հայաստան ուղղակիորեն կապված ԼՂ խնդրի հետ»:
Հարցին, թե որքանո՞վ են կապված Թուրքիայի վարչապետի Մոսկվա եւ ՌԴ ԱԳ նախարարի Երեւան այցելությունները, քաղաքագետը պատասխանեց. «Ես կդժվարանամ ասել, թե ինչ խնդիր է դրված Լավրովի այցելության հիմքում` ԼՂ խնդրի հետ կապված, սակայն ընդհանուր փաստը, որ այդ այցելությունը հիմնականում կապված է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդիրների հետ, ակնհայտ է եւ փաստ»:
Նրա խոսքով, Թուրքիան հրապարակավ հայտարարում է, որ ԼՂ հարցում պետք է առաջխաղացում լինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները չսառեցվեն: «Այդ հարաբերությունների չսառեցումը նաեւ միջազգային ուժերի օրակարգում է դրված, եւ Թուրքիան, օգտվելով այդ հանգամանքից, գրեթե բոլոր երկրների ղեկավարների հետ հանդիպումներում օրակարգ է բերում ԼՂ հարցում առաջընթացի հասնելու խնդիրը: Այդպես եղավ Էրդողանի Վաշինգթոնյան այցի ժամանակ, այդպես կլինի նաեւ նրա Մոսկվա այցելության ժամանակ»,-ասաց նա ու ընդգծեց. «Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցումը սերտ կապված է ԼՂ հարցի հետ: Սա այլեւս ոչ ոք չի էլ թաքցնում: ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու մյուս միջազգային կառույցները չեն էլ թաքցնում, որ Թուրքիայի փաստարկները հասկանալի են, ըստ որոնց՝ հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները փոխշաղկապված են: Այս համատեքստում շատ հասկանալի է Լավրովի այցելությունը Երեւան եւ սա մտահոգիչ է»:
Իսկ հարցին, թե կիսո՞ւմ եք տեսակետը, որ Էրդողանի Մոսկվա այցելության արդյունքում Ռուսաստանը, Թուրքիայի հորդորով, կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա ԼՂ հարցում զիջումների գնալու համար, Ե. Բոզոյանը պատասխանեց. «Իսկապես, Թուրքիան փորձելու է ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս ճնշի Հայաստանին ԼՂ հարցում: Սակայն, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի դրան, կգնա՞ ճնշումների, թե` ոչ Հայաստանի նկատմամբ, ես այդ հարցի պատասխանը չունեմ»:
Tuesday, January 12, 2010
Քաղաքագետ. Թուրքիան փորձելու է ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս ճնշի Հայաստանին ԼՂ հարցում

No comments:
Post a Comment