Tuesday, January 12, 2010

Իրանը պատրաստ է ժամանակավոր դադարեցնել ուրանի հարստացումը

Aysor.am. 12-1-2010- Իրանը պատրաստ է երկու ամսով դադարեցնել միջուկային ծրագիրը` ի պատասխան «չեզոք երկրների» առաջարկի: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Իսլամական պետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի այս խոսքերը մեջբերում է երկուշաբթի Իրանի «Թեհրան թայմզ» պարբերականը: «Մի շարք չեզոք երկրներ դիմել են Իրանին` ուրանը երկու ամսվա ընթացքում չհարստացնելու առաջարկով, որպեսզի Արևմուտքը հնարավորություն ունենա Իրանի առաջարկին պատասխանելու համար: Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին, որպեսզի ի ցույց դնենք միջազգային հանրությանը մեր բարի կամքը»,- ասել է Ռ. Մեհմանպարաստը: Նա նաև նշել է, որ մեկ ամիսը, որը տվել է Իրանը Արևմուտքին, արդեն լրացել է: «Եթե մյուս կողմը պատասխանի Իրանի առաջարկին, մենք կսկսենք աշխատել միասին: Այլապես մենք կընդունենք անհարաժեշտ որոշումը»,- նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` չմանրամասնելով:

No comments:

Post a Comment