Panorama.am. 17-2-2010- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքների մասին խոսելով` որպես Ադրբեջանին պատկանող շրջաններ` պաշտոնական Բաքուն խուսափում է այդ տարածքներում էթնիկ զտումների համար պատասխանատվությունից: Արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը` Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
«Խոսելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների` Ադրբեջանի պատկանելիության մասին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ այդ տարածքների օկուպացիայի ու դրանցում էթնիկ զտումներ իրականացնելու պատասխանատվությունից: Հետաքրքիր կլիներ, եթե ադրբեջանական կողմը ներկայացներ թեկուզ մեկ միջազգային իրավական ակտ, որը թույլ է տալիս էթնիկական զտումներ իրականացնել` դրանք արդարացնելով այն բանով, թե իբր իրականացվել են «սեփական տարածքում»»,- նշեց Տիգրան Բալայանը:
Նկատենք, որ մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների վերացման հետ կապված հարցերի շարքում հարկավոր է, որպեսզի լուծվեն նաև Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Փոլուխովն առաջարկել է «ցույց տալ որևէ միջազգային-իրավական ակտ, որտեղ կխոսվի այն մասին, որ երկիրը կարող է օկուպացնել սեփական տարածքը»:
Thursday, February 18, 2010
Տիգրան Բալայան. Ադրբեջանը փորձում է խուսափել պատասխանատվությունից

No comments:
Post a Comment